Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երթևեկությունը Հայաստանում ուղղակի խայտառակություն է». Արմեն Մովսիսյան

17:30, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
«Երթևեկությունը Հայաստանում ուղղակի խայտառակություն է». Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղուց եմ ասել՝ հայաստանյան վարորդների վկայականները դրսում պետք է վերցնել ու մենակ փակ տարածքներում Ֆորմուլա-1 մրցումների իրավունք տալ։ Երթևեկությունը Հայաստանում ուղղակի խայտառակություն է։ 5 օրում արդեն 4 ավտովթարի վկա եմ եղել։ Իսկ այսօր մի պետական մեքենա համարյա մեզ էր վթարի ենթարկում։ Ափսոս համարները չհասցրեցի նկարել, ուղղակի վարորդն ուշ ասեց, որ պետական է»։

Տեղեկացնենք, որ MAMUL.am-ն այսօր ևս անդրադարձել էր երթևեկության թեմային՝ հրապարակումը վերնագրելով «Լկտի վարորդներ և պարապ ոստիկաններ՝ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի տակ»:

5308 | 1
Facebook