Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բողոքի ակցիա՝ նախագահական նստավայրի դիմաց

17:10, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
Բողոքի ակցիա՝ նախագահական նստավայրի դիմաց

Նարեկ Սամսոնյանի գլխավորած «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ անդամները բողոքի ցույց են անցկացնում նախագահական նստավայրի դիմաց։ «Ժամանակն է, որ Երևանի փողոցներում հնարավոր միջոցներով տարբեր մարդիկ քաղաքացիներին ցույց տան, որ էս երկրում ամեն ինչ նորմալ չի ու էն, որ Նիկոլը փողոցը կորցրել ա, վաղուց փաստ ա, որը պետք ա ամրագրել: Քանակն էական չէ, էական է այն, ինչի մասին արդեն ասացի»,- հայտարարեց Սամսոնյանը:

«Ակցիան կրում է «#Anti_Fake_PRESIDENT» խորագիրը: Արմեն Սարգսյանի լեգիտիմությունն ի սկզբանե դրվեց կասկածի տակ, քանի որ նա չուներ տեղեկանք, որը հավաստում էր, որ 6 տարի միայն ՀՀ քաղաքացի է եղել ու Փաշինյանն ամենաակտիվ քննադատն էր այդ գործընթացի»,- արդեն նախագահական նստավայրի դիմաց ասաց Սամսոնյանը:

5034 | 1
Facebook