Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հնարավոր վտանգների շարքը կարող ենք շարունակել». Արմեն Աշոտյան

05:10, երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.
«Հնարավոր վտանգների շարքը կարող ենք շարունակել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյո՞ք մենք պատրաստ ենք: Ակնդետ հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին: ԱՄՆ-Իրան հակադրությունները թևակոխում են նոր փուլ` սպառնալով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը: Այս խնդիրը չի կարող չվերաբերել նաև Հայաստանին և Արցախին: Ակնհայտ է, որ տարածաշրջանային լարվածության աճը և հնարավոր զարգացումները լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծում երկու հայկական պետությունների համար: Խնդրի կարևորությունը չի սահմանափակվում միայն այն հանգամանքով, որ Իրանը բարեկամ երկիր է և դեպի արտաքին աշխարհ մեր պատուհաններից մեկը: Իրանի գլոբալ գեոպոլիտիկ կշիռը շատ ավելի մեծ է, և ցանկացած ֆորսմաժորային զարգացում հղի է մեր պետությունների համար ֆիզիկական գոյության մարտահրավերներով: Մասնավորապես, ակնհայտ է, որ Իրանի ներգրավմամբ հնարավոր ռազմական կոնֆլիկտի դեպքում մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծվող խառնաշփոթից և Արցախյան ճակատում դիմել ռազմական ավանտյուրայի: Հնարավոր վտանգների շարքը կարող ենք շարունակել: Այս համատեքստում ինձ շատ է մտահոգում` արդյո՞ք Հայաստանի իշխանությունները հաշվարկում են համապատասխան ռիսկերը: Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը մշակում է իրավիճակին արձագանքելու պլաններ: Արդյո՞ք մեր Անվտանգության խորհուրդը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն ունեն ռազմավարություններ այս առնչությամբ: Կարծում եմ` հրամայական է Անվտանգության խորհրդի նիստում փակ ձևաչափով քննարկել այս հարցերը»:

4637 | 0
Facebook