Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շտապօգնության մեքենան գյուղ է հասնում մեկ ժամում»․ Մելիքգյուղի բնակիչները պահանջում են բարեկարգել ճանապարհը

16:30, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
«Շտապօգնության մեքենան գյուղ է հասնում մեկ ժամում»․ Մելիքգյուղի բնակիչները պահանջում են բարեկարգել ճանապարհը

Այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Մելիքգյուղի բնակիչները։ Նրանք պնդում են, որ գյուղի ճանապարհներն անբարեկարգ վիճակում են և երթևեկությունը շատ դժվար է իրականացվում։

Նրանք նշում են, որ իրենց հարցն անտեսելու դեպքում, կ ընդհուպ կփակեն ճանապարհը․ «Եթե արձագանք չլինի, այս գործողությունները կլինեն շարունակական, մինչև մենք հասնենք մեր նպատակին՝ մեր ճանապարհը բարեկարգվի»,-ասում է բնակիչներից մեկը։

Գյուղացինրը նշում են, որ պատրաստ են օգնել կառավարությանը՝ միահամուռ ուժերով ճանապարհը բարեկարգելու համար․ «Հասկանում ենք, որ մեծ գումարներ ա պետք։ Չենք ասում՝ վաղը մեր ճանապարհը միանգամից ասֆալտապատեք։ Գոնե փոսալցումները մի հատ անեն, հետո ընթացքում սարքեն էդ ճանապարհը։ Որ կազմակերպեն, ինձ թվում ա, գյուղացիները բոլորն էլ իրենց կողմից ներդրում կունենան․ էդ փողը, որ պիտի տանեն իրենց ավտոները սարքեն, կտան ճանապարհը կսարքեն»,- ասաց ցուցարարներից մեկը։

Գյուղացիների խոսքով՝ ճանապարհների անբարեկարգ վիճակի հետևանքով գյուղ առևտրականներ չեն գալիս, շտապօգնության մեքենան գյուղ է հասնում մոտ մեկ ժամում և այլն։

| | |
826 | 0
Facebook
COMMENT.am