Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«7 խորհրդական ունենալը բավականին մեծ ճոխություն է Ձեզ համար»․ ավագանու անդամ

15:55, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
«7 խորհրդական ունենալը բավականին մեծ ճոխություն է Ձեզ համար»․ ավագանու անդամ

«Մենք խորհրդականների մասով առաջարկություն ներկայացրել ենք և շարունակում ենք պնդել, որ հարգելի[՛, սիրելի[՛ քաղաքապետ, 7 խորհրդական ունենալը բավականին մեծ ճոխություն է Ձեզ համար»,- այսօր՝ Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։

Նա փոխքաղաքապետին խնդրեց ներկայացնել հստակ տվյալներ, թե ինչ կրճատումներ և ինչ միավորումներ են եղել քաղաքապետարանի աշխատակազմում։

Վերջինի դիտարկմանն ի պատասխան փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց. «Ընդհանուր թիվը ներկայացված է նախագծում․ 102 միավորի ավելացում է տեղի ունեցել»։

4246 | 1
Facebook