Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փորձում ենք ֆուտբոլով զբաղվելու պայմաններ ստեղծել»․ Զոհրապ Եգանյան

15:30, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
«Փորձում ենք ֆուտբոլով զբաղվելու պայմաններ ստեղծել»․ Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտեք, որ տևական ժամանակ է, ինչ ՀՖՖ ներկայացուցիչները տարբեր ծրագրերով այցելում են գյուղական համայնքներ, որտեղ փորձում ենք ֆուտբոլով զբաղվելու պայմաններ ստեղծել: Այս ծրագրերը հսկայական արդյունքների են հանգեցնելու ու մենք տաղանդավոր շատ երեխաներ ենք գտնելու, սրանում կասկած չկա: Չեք պատկերացնի մարդկանց ոգևորությունը, երեխեքի աչքերի կայծը, երբ ասում ես, որ խոտի վրա ֆուտբոլ ես խաղալու, սա մեր աշխատանքի գեղեցիկ կողմերից է, բայց լինում են դեպքեր, երբ հետդարձի ճանապարհին տխրում ես, օրինակ շաբաթ օրը Արթիկում մարզիչներն ասացին, որ կան երեխաներ, ովքեր սոցիալապես շատ ծանր պայմաններում են ու գյուղից Արթիկ գալն ու պարապելը խնդիր է: Նման երեխաներին պետք է աջակցի ոչ միայն ՀՖՖ-ն, որ լիքը բան անում է, բայց հասկանալի պատճառներով չենք հրապարակում, այլև ՀԿ-ները, բայց անել անելու համար, ոչ թե երեխեքին նկարելու ու ինքնագովազդի համար: Ամեն ինչ լավ է լինելու»։

2418 | 1
Facebook