Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար Ստավրոպոլի երկրամասում. տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կան

13:35, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
Ավտովթար Ստավրոպոլի երկրամասում. տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կան

Հունիսի 17-ին, ժամը 08:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով Honda մակնիշի ավտոմեքենա:

Պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ: Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ նախնական տվյալների, նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

6003 | 0
Facebook