Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վաշինգտոնը  չպետք է շանտաժի ենթարկի Բեռլինին». գերմանացի պատգամավոր

14:10, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
«Վաշինգտոնը  չպետք է շանտաժի ենթարկի Բեռլինին». գերմանացի պատգամավոր

Վաշինգտոնը չպետք է շանտաժի ենթարկի Բեռլինին «Հյուսիսային հոսք-2» գազատարի հետ կապված: Այդ մասին ՌԻԱ-Նովոստիին հայտնել է Բունդեսթագում գերմանառուսական պատգամավորական խմբի ղեկավար Ռոբի Շլունդը:

Նա նշել է, որ երկրների միջև բոլոր, այդ թվում՝ նաև պատժամիջեցների հետ կապված տարաձայնությունները կարելի է լուծել երկխոսության միջոցով: «Գերմանիան պետք է հնարավորություն ունենա ապահովել իր էներգետիկ անվտանգությունը՝ այնպիսի աղբյուրների հաշվին, որոնք մրցունակ են ու հուսալի: Դա շուկա է, տնտեսություն»,- ասել է Ռ. Շլունդը:

Ըստ քաղաքական գործչի՝ շանտաժի քաղաքականությունը հակասում է անկախ պետությունների միջև հարաբերություններին:

Գերմանառուսական պատգավորական խումբը մինչև հունիսի 21-ն այցով ՌԴ-ում է:

«Հյուսիսային հոսքը» ենթադրում է 2 նոր գազատար խողովակի կառուցում՝ Բալթիկ ծովի հատակից մինչև Գերմանիա: Գազատարն անցնելու է բացառապես Ֆինլանդիայի, Շվեդիայի ու Դանիայի տնտեսական գոտիներով: Դրա շինարարությանն աջակցում են Նորվեգիան, Ավստրիան ու Գերմանիան, որոնք շահագրգռված են կապույտ վառելիքի հուսալի մատակարարմամբ: Սակայն կան նաև շինարարությունը քննադատող եվրոպական երկրներ, ինչպես օրինակ՝ Ուկրաինան ու ԱՄՆ-ն: Առաջինը չի ցանկանում կորցնել տարանցիկությունից ստացվող եկամուտները, երկրորդն էլ ծրագրում է Եվրոպա գազի մատակարարման հարցը լուծել սեփական սեղմված գազի հաշվին:

4258 | 0
Facebook