Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լավ կլիներ մի պրոֆեսիոնալ քաղաքագետ իրեն հուշեր». Արմեն Վարդանյան

23:10, կիրակի, 16 հունիսի, 2019 թ.
«Լավ կլիներ մի պրոֆեսիոնալ քաղաքագետ իրեն հուշեր». Արմեն Վարդանյան

Իրանագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էսօրվա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին մի քանի հետաքրքիր ելույթներ և հայտարարություններ եղան, բայց ամենահետաքրքիրը վարչապետ Փաշինյանի հետևյալ հայտարարությունն էր. «Մենք քաղաքական իմաստով լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, այլ՝ քաղաքացիական կուսակցություն ենք»։ Ես չգիտեմ՝ ով ա վարչապետի ելույթները գրում, բայց լավ կլիներ մի պրոֆեսիոնալ քաղաքագետ իրեն հուշեր, որ քաղաքագիտության մեջ քաղաքացիական կուսակցություններ հասկացություն չկա: Ավելի նորմալ կլիներ, եթե վարչապետը հայտարարեր, որ ՔՊ-ն ժամանակակից զանգվածային կուսակցություն է, որը չունի գաղափարախոսական հիմք: Հիմա տենց կուսակցություններ շատ կան աշխարհում, բայց քաղաքացիական կուսակցություն տերմին առաջին անգամ եմ լսում»:

8353 | 3
Facebook