Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր Գեղիում երեխաները ցույցի են դուրս եկել

15:30, կիրակի, 16 հունիսի, 2019 թ.
Նոր Գեղիում երեխաները ցույցի են դուրս եկել

Կոտայքի մարզի Նոր գեղի համայնքում այսօր՝ հունիսի 16-ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ուսանողական 8-րդ հանրակացարանային շենքի բնակիչները առավոտյան արթնացել են բակ մտած խոշոր տեխնիկայի ձայնից:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բնակիչները տարակուսել են, երբ իմացել են, որ բակ այցելած մի քանի անձինք իրենց հայտնել են, որ բակում իրենք օրինական հիմունքներով 12 հատ ավտոտնակներ են կառուցելու:

Բնակիչներն ասել են, որ բակը ծառայում է որպես երեխաների համար խաղահրապարակ և դիմել են Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի նա իր հսկողության տակ վերցնի այս խնդիրը:

Ըստ աղբյուրի՝ բակում հավաքված երեխաներն էլ վանկարկում էին՝ «Մենք ուզում են խաղահրապարակ», «Մենք ուզում են ֆուտբոլի դաշտ»:

4515 | 0
Facebook