«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում, որի ընթացքում ընտրվելու է կուսակցության վարչության նոր կազմ:
Առաջադրված է 51 թեկնածու, որից առավել ձայն հավաքած 21-ը փակ վարկանիշային քվեարկությամբ կհամարվեն ընտրված: Վարչության անդամների ընտրությունից հետո նիստ կգումարվի և կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը, որոնց համաժողովը կհաստատի:
Համագումարին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ, ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ նախատեսված է նաև վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն։ Հանձնաժողովի 7 տեղերի համար առաջադրվել է 30 թեկնածու։