Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի դատարանն Ալբերտ Խուդոյանի նկատմամբ տնային կալանք սահմանեց

21:25, շաբաթ, 15 հունիսի, 2019 թ.
Մոսկվայի դատարանն Ալբերտ Խուդոյանի նկատմամբ տնային կալանք սահմանեց

Մոսկվայի Տվերյան դատարանը մինչև օգոստոսի 14-ը տնային կալանք կիրառեց Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանի նկատմամբ, հայտնում է ТАСС-ը: Հայ գործարարը մեղադրվում է 10 միլիոն դոլարի խարդախության մեջ:

Փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը նշել է, որ Խուդոյանը չի ընդունում մեղքը, կարծում է, որ քրգործի հետևում բիզնես շահերի խնդիրն է: Նա հնչեցրել է Պետդումայի նախկին պատգամավոր Իլդար Սամիևի և Սերգեյ Գովյադինի անունները: Սամիևն ինքն էլ ներգրավված է խոշոր չափերով յուրացման քրգործում:

Հավելենք, որ ցուցմունք է տվել նաև հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով հայտարարել է, որ երկար տարիներ ծանոթ է գործարարին. «Նա արժանապատիվ մարդ է, գործարար ու բարերար»:

7046 | 0
Facebook