Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հետաքրքիր ժամանակներ են. ակտիվիստներին ձեռք առնողները դարձել են «ակտիվիստ», գրանտակեր ասողներն սկսել են պիցցա ուտել». Վահե Գևորգյան

21:00, շաբաթ, 15 հունիսի, 2019 թ.
«Հետաքրքիր ժամանակներ են. ակտիվիստներին ձեռք առնողները դարձել են «ակտիվիստ», գրանտակեր ասողներն սկսել են պիցցա ուտել». Վահե Գևորգյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր ժամանակներ են. տեղի են ունենում բաներ, որոնք չեն նկատվում առաջին հայացքից:

Խոսում են այնպիսի մարդիկ այնպիսի երևույթների մասին, որոնց հետ իրենք կապ չունեն, կամ հենց իրենք են եղել կամ կան վերարտադրողներն ու ջատագովները: Չնկատվելու վրա էլ փորձ է արվում կառուցել ամբողջ քարոզչությունը: Օրինակ՝ օլիգարխներն ու մեծահարուստներն սկսել են խոսել սոցիալական արդարությունից, հանցագործներն ու մարդասպանները՝ արդարությունից, գործ կարողները խսում են գործ կարելուց, բռնության ու ռեպրեսիաների կողմնակիցները բողոքում են ռեպրեսիաներից, մեդիամանիպուլյատորները՝ մանիպուլյացիայից, ճնշողները բողոքում են «ճնշումներից», քաղաքական հետապնդում իրականացնողները խոսում են ընդդեմ հետապնդումների, ակտիվիստներին ձեռք առնողները դարձել են «ակտիվիստ», գրանտակեր ասողներն սկսել են պիցցա ուտել:

Առաջին հայացքից սա աբսուրդ է թվում, բայց կա մշակված տեխնոլոգիա, որն էլ առաջ է տարվում՝ հույս ունենալով, որ մարդիկ կկարևորեն ոչ թե ասողներին՝ այլ այն ինչ ասվում է, իսկ կարևորը ոչ թե ասված խոսքն է այլ՝ թե ովքե՞րն են ասողները:

Սա կարող է աշխատել շատ կարճ ժամանակ, իսկ հետևանքները կարող են անդառնալի լինել, երբ մարդկանց համբերությունը վերջանականապես սպառվի»:

5346 | 1
Facebook