Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երբեք չէի մտածում, որ կգրեմ սա». Դանիել Իոաննիսյան

18:25, շաբաթ, 15 հունիսի, 2019 թ.
«Երբեք չէի մտածում, որ կգրեմ սա». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեք չէի մտածում, որ կգրեմ սա:

Խիստ մտահոգիչ է Ոստիկանության՝ «Ադեկվատ» կուսակցության նկատմամբ պահվածքը, որը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով:

Հավատացած լինելով, որ վարչապետի կողմից քաղաքական հետապնդումներ իրականացնելու որևէ հրահանգ չկա՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ նման պահվածք դրսևորում՝ վարկաբեկելով հեղափոխության արժեքները:

Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ ոստիկանության ծառայողի կողմից օրենքի խախտումը չի կարող լինել «հանուն լավ նպատակի», քանի որ լավ նպատակը ոստիկանության առջև դրել է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքներով»

19521 | 0
Facebook