Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գուցե հենց սա՞ է սխալը». Արմեն Մովսիսյան

02:10, կիրակի, 16 հունիսի, 2019 թ.
«Գուցե հենց սա՞ է սխալը». Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանը, անշուշտ, աշխարհի գեղեցիկ մայրաքաղաքներից մեկն է, բայց չմոռանանք Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, այլ ոչ քաղաք պետություն։ Երևանից դուրս Հայաստանի Հանրապետության պրոբլեմները շատանում են ու աճում Երևանից հեռանալու զուգընթաց երկրաչափական պրոգրեսիայով։ Առավել ևս չեմ հասկանա Երևանի փողոցների ասֆալտի հղկման ու նոր ասֆալտապատման իմաստը, երբ հանրապետությունում բազում տասնամյակների հնության ճանապարհներ կան։ Հասկանում եմ՝ մեկը պատկանում է նախարարությանը, մյուսը քաղաքապետարանին, բայց գուցե հենց սա է սխալը, որ միլիոնանոց քաղաքը անհամեմատ զգալի մեծ բյուջե տիրապետում է իր հայեցողությամբ, երբ ավելի փոքր բնակավայրերը կազմելով Հայաստանի Հանրապետության մաս, հազիվ են ապահովում իրենց համեստ բյուջեն ու ունենում ենք այն ինչ կա։ Ժամանակակից մայրաքաղաք ու զարգացման տասնամյակներով հետ մնացող Հայաստան։ Նոր սխալ չէ սա, կարծեմ մետրոյի ու միլիոնանոց քաղաք ունենալու մյութենական պարտադրանքի հետ սկսված դեմերճանական մրցավազքից է։ Բայց ժամանակն է Երևանի երբեմն անտեղի շքեղ ծախսերի փոխարեն, այդ գումարները ուղղորդել, տրամադրել, բաժանել Հայաստանի Հանրապետության մաս հանդիսացող, բայց մայրաքաղաքից անհամեմատ հետ մնացող Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերին։ Այլապես անցյալ տարվա ասֆալտը հներն էին քանդում, նորոգում»։

| | |
3752 | 0
Facebook