Մեգան Մարքլի ու Քեյթ Միդլթոնի սոցցանցային պատերազմը
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը և Մեծ Բրիտանիայի իշխան Հարրին հատուկ մասնագետի են վարձել սոցցանցում առաջխաղացման, նոր լսարան նվաճելու համար: Այդ մասին հայտնի է դարձել Daily Mail պարբերականին: Նոր աշխատակիցն իր պարտականությունների կատարմանը կանցնի մինչև Մեգան Մարքլի՝ հետծննդյան արձակուրդի ավարտը: Այժմ դքսուհու @sussexroyal–ի էջն ունի 8,5 մլն բաժանորդ: Իսկ Քեյթ Միդլթոնի՝ 2015թ. բացված Instagram @kensingtonroyal էջի բաժանորդների թիվը 9,2 մլն է: Մեգան Մարքլը հանրաճանաչությամբ Քեյթ Միդլթոնին գերազանցելու գործին կներգրավի 700 հազար հոգու: Պարբերականի պնդմամբ՝ ամուսնական զույգերի միջև մրցակցությունն ակնհայտ է: Մասնավորապես, Մարքլն ու Հարրին իրենց հարսանեկան հին լուսանկարը հրապարակեցին այն ժամանակ, երբ Քեյթ Միդլթոնն ամուսնու հետ մասնակցում էր Chelsea Flower Show փառատոնին: Daily Mail-ը նկատել է, որ Մ. Մարքլի սոցցանցային մտահոգությունը փոքր-ինչ տարրօրինակ է, որովհետև դքսուհին ավելի վաղ հայտարարել էր, թե սոցցանցային կախվածությունն ավելին է, քան թմրամիջոցից ու ալկոհոլից կախվածությունը, մինչդեռ դերսանանուհի Մարքլը ժամանակին հիացած էր սոցցանցերով: Սասեսքի դքսուհին ու նրա ամուսինն իրենց էջը բացել են ապրիլի 2-ին, մինչ այդ բրիտանական ընտանիքի հիմնական նորությունները տարածվում էին արքայազն Ուիլյամի պաշտոնական էջի միջոցով: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ էջը հավաքել է 1 մլն բաժանորդ՝ 5 ժամ 45 րոպեում: Բացի այդ, Vogue ամսագիրը Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կին էր համարել Մեգան Մարքլին, մինչդեռ Քեմբրիջի դքսուհի Քեթրինն այդ ցանկից բացակայել է: |