Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարզպետների ազնիվ մրցակցությունը». Վահրամ Թոքմաջյան

01:10, կիրակի, 16 հունիսի, 2019 թ.
«Մարզպետների ազնիվ մրցակցությունը». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարզպետների ազնիվ մրցակցությունը.
     Տավուշի մարզպետը գրառում էր արել, համաձայն որի, այս տարվանից մարզի բոլոր դպրոցներում կանցնեն ազգային երգ ու պար։ Ըստ գրառման, նպատակն է, այստեղ ուշադիր` ՄԱՐԴ դաստիարակելը։ Կուռ տրամաբանություն է։ Փաստորեն, մեր սերունդը, որին բախտ չի վիճակվել ազգային երգ ու պար անցնել դպրոցում, ՄԱՐԴ չի մեծացել։
     Քավ լիցի, ազգային երգ ու պարի դեմ ոչինչ չունեմ, մեզ մոտ դա կա շատ վաղուց ու սովորողների զգալի խմբի շատ է դուր գալիս։ Բայց ինչո՞ւ էս որակի մառազմատիկ բնութագրումներ։ Կարող էր ավելի ամբողջական միտք լիներ, եթե ավելացներ` «տիեզերքում թռչող մարդ» բաղադրիչը»:

4775 | 1
Facebook