Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի զինվորականները փորձել են կրակել ամերիկյան դրոնի վրա

12:15, շաբաթ, 15 հունիսի, 2019 թ.
Իրանի զինվորականները փորձել են կրակել ամերիկյան դրոնի վրա

Իրանի զինվորականները փորձել են կրակել ամերիկյան դրոնի վրա՝ Օմանի ծովածոցում տանկերների վրա հարձակումից մի քանի ժամ առաջ: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի:

Աղբյուրի համաձայն՝ անօդաչու սարքը հետևել է իրանական նավերի շարժմանը, սակայն հարձակման արձանագրման մասին որևէ բան հայտնի չէ: Իրանական կողմը դրոնի ուղղությամբ «երկիր-օդ» դասի հրթիռ է բաց թողել, սակայն այն վրիպել է և ընկել ծովը:

Օմանի ծովածոցում 2 լցանավերը հարձակման էին ենթարկվել հունիսի 13-ին: Դրանում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին, որն էլ հերքել էր միջադեպին իր մասնակցությունը՝ իր հերթին ԱՄՆ-ին մեղադրելով Ճապոնիայի հետ իր բանակցությունները ձախողելու փորձի մեջ:

5281 | 0
Facebook