Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայի նախկին կանցլերը Ղրիմը ռուսական է համարում

11:10, շաբաթ, 15 հունիսի, 2019 թ.
Գերմանիայի նախկին կանցլերը Ղրիմը ռուսական է համարում

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը պաշտպանել է Ղրիմի՝ ՌԴ-ին միավորումը: Նա այդ թերակզզին անվանել է «հին ռուսական տարածք»:

Այդ մասին հաղորդում է Bild պարբերականը: Նախկին կանցլերն այն կարծիքն է հայտնել, որ իրավական տեսանկյունից Ղրիմի միավորումը եղել է «ոչ թե անջատում, այլ տեղի բնակչության հավանության արտահայտությունն է, այդ իսկ պատճատռով ագրեսիայի որևէ ակտ տեղի չի ունեցել»: Շրյոդերը միևնույն ժամանակ կարևորել է Ուկրաինայի կողմից Դոնբասում Մինսկի համաձայնգիրը պահպանելը:

Պարբերականը քննադատել է նախկին կանցլերի այս դիրքորոշումը: «Այդ մարդը Գերմանիայի՞, թե՞ Ռուսաստանի կողմից է խոսում»,- նկատել է լրատվամիջոցը:

Գերհարդ Շրյոդերը Գերմանիայի կանցլերն է եղել1998- 2005թթ:

4402 | 0
Facebook