Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Հնդկաստանում 52 երեխա է մահացել լիչի պտղի օգտագործումից

00:55, շաբաթ, 15 հունիսի, 2019 թ.
Հնդկաստանում 52 երեխա է մահացել լիչի պտղի օգտագործումից

Հնդկաստանի հյուսիսում 52 երեխա է մահացել լիչի պտղի օգտագործումից: Եվս 40-ն էլ վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել: Զոհերի թիվն, ամենայն հավանականությամբ, կաճի: Թունավորվածների մոտ հայտնաբերվել են ինչպես սուր էնցեֆալիտի ախտանշաններ, այնպես էլ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի իջեցում, ինչը կարող է օրգանիզմում տոքսինների առկայության հետևանք լինել:

Լիչին օճառազգիների ընտանիքի արևադարձային միրգ է, որը սովորաբար ուտում են թարմ վիճակում: Լիչիները տարածված են Չինաստանում, Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում և Հարավային Աֆրիկայի տարբեր շրջաններում:

Միրգը ինքնին վտանգավոր չէ, անգամ շատ օգտակար է, սակայն անբարեխիղճ արտադրողները ցածրորակ ու վտանգավոր պարարտանյութեր են օգտագործում դրանք աճեցնելիս, ինչը ոչ մի տեղ չի կորչում ու դառնում է թունավորման պատճառ:

| | |
3469 | 0
Facebook