Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Համահայկական խաղերի ջահը շրջում է Մուշում և Անիում

17:15, ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ.
Համահայկական խաղերի ջահը շրջում է Մուշում և Անիում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն այցելել է Մուշ: Մուշում հայկական պատվիրակության անդամներն այցելել են հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզման, Մուսա լեռան վառված ջահը հասցրել հայ ֆիդայապետին, ստացել նրա օրհնությունը, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:

Համահայկական խաղերի ջահը շրջում է Մուշում և Անիում
Համահայկական խաղերի ջահը շրջում է Մուշում և Անիում

Պատվիրակությանն ընդունել է նաև Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասյան, որի համար օրը կրկնակի հիշարժան է եղել. նորընտիր քաղաքապետը շտապել է հայ գործընկների հետ հանդիպմանը՝ թողնելով տոնական օրվա միջոցառումները:

«Շատ ուրախ ենք ձեր այցի համար, մեր աչքի վրա տեղ ունեք: Չնայած օրը մեզ համար տոնական է, բայց ձեզ հետ հանդիպելն ավելի կարևոր է, և ես չէի կարող այդ առիթը բաց թողնել»,- ասել է նա։

Համահայկական խաղերի ջահը շրջում է Մուշում և Անիում
Համահայկական խաղերի ջահը շրջում է Մուշում և Անիում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է․ «Մուշը մեզ համար շատ հարազատ քաղաք է»: Նա Մուշի քաղաքապետին հանձնել է Երևանում համահայկական խաղերի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը և հայ վարպետների ձեռքով պատրաստված խորհրդանշական նվերը: Գործակցության ևս մեկ հարթակ ամրագրվել է համահայկական խաղերին հանդիպելու ակնկալիքով:

Մշո դաշտից Կարս գնացող ճանապարհին պատվիրակության անդամները Սուլուխի կամրջից վարդեր են նետել Արածանի գետ՝ հարգանքի տուրք մատուցելով 1907թ.-ին Գևորգ Չաուշի և նրա զինակիցների հիշատակին:

Համահայկական խաղերի ջահը շրջում է Մուշում և Անիում
Համահայկական խաղերի ջահը շրջում է Մուշում և Անիում

Անին` Հայոց հինավուրց մայրաքաղաքը, գրկաբաց և սիրով է ընդունել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ալբեր Բոյաջյանն ասել է, որ սպորտի միջոցով համախմբում են Սփյուռքը, Հայաստանը և Արցախը:

Հայկական հինավուրց Կարսի ամրոցից ներքև հին հայկական թաղամաս ու աննկարագրելի հայկականություն է հորդում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին ու պատվիրակությանն ընդունել են Կարսի քաղաքապետերը: Իշխան Զաքարյանն առաջարկել է Երևան-Վան, Գյումրի-Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղությամբ: Քաղաքապետերը ողջունել է առաջարկը` պատրաստ լինելով քննարկել մանրամասներն արդեն Երևանում: Կողմերն անդրադարձել են նաև մշակութային կապերին:

Իշխան Զաքարյանը, Չարենցի տան օրինակով, անընդունելի է համարել մշակութային արժեքների ոչնչաչումը և հույս հայտնել, որ մեծ բանաստեղծի տունը նույնությամբ կնորոգվի, եղած հայկականն էլ կպահպանվի: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը պատրաստակամություն հայտնել է՝ հարկ եղած դեպքում աջակցել Չարենցի տան վերականգնմանը:

| | |
1390 | 1
Facebook