Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասանժի արտահանձնման գործով լսումները տեղի կունենան 2020-ին

15:45, ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ.
Ասանժի արտահանձնման գործով լսումները տեղի կունենան 2020-ին

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով ունկնդրումները տեղի կունենան 2020թ. փետրվարի 24-ից հետո: ТАСС-ի հաղորդմամբ՝ ժամկետի մասին դատական նիստում հայտարարել է Լոնդոնի Վեստմինստերյան դատարանի դատավորը: Ժամկետի հետ Ասանժի փաստաբանները համաձայնել են: Ակնկալվում է, որ այդ նիստը կկրի արարողակարգային բնույթ: Ամերիկյան դատախազության ներկայացուցիչները կհայտնեն առաջադրված մեղադրանքի մասին, և կներկայացվի Ասանժի արտահանձնման վերջնական տարբերակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարն ստորագրել Է Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու խնդրագիրը:

3848 | 0
Facebook