Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական կողմը մեզ «կոզր» է տվել, որը պետք է օգտագործենք»․ Աշոտ Ասատրյան

16:35, ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ.
«Ադրբեջանական կողմը մեզ «կոզր» է տվել, որը պետք է օգտագործենք»․ Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը մեզ «կոզր» է տվել, որը պետք է օգտագործենք:

Հունիսի 20-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմի կատարած սադրանքների ապացույցները, նրանց կողմից այդ քայլերը չհերքելու փաստերը մեծ ազդեցություն կարող են ունենալ հանդիպման ընթացքի վրա:

Ադրբեջանը իր անհեռանկար քայլերով ամեն ինչ արեց, որպեսզի փաստաթղթերով ամեն ինչ մեր կողմը լինի, թշնամին նույնիսկ առանց հասկանալու տարածեց տեսանյութ, որը հավասարազոր է ինքնախոստովանության, որ իրենք հատում են պետական սահմանը ու սադրիչ գործողություններ են իրականացնում:

Մեզնից մնում է ուղղակի սրանց կատարած քայլերը, որոնք այժմ իրենք չեն էլ հերքում, ըստ հերթականության ներկայացնենք կողմերին ու հանդես գանք մեր պահանջներով:

Հերթական անգամ անիմաստ հայտարարություն տարածելու դեպքում արդեն մենք կանաչ լույս կվառենք ադրբեջանական կողմի համար, որ սադրանքները ավելի նոր թափով իրականանցնեն»։

7572 | 0
Facebook