Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Կալանավորված երկու անձ դիմում է ներկայացրել հացադուլը դադարեցնելու վերաբերյալ». Գոռ Աբրահամյան

14:45, ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ.
«Կալանավորված երկու անձ դիմում է ներկայացրել հացադուլը դադարեցնելու վերաբերյալ». Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից տարեսկզբին տրվել էր հանձնարարություն՝ անհատական աշխատանքներ իրականացնելու քրեակատարողական հիմնարկներում պահվող հացադուլ հայտարարած անձանց խնդիրներին արագ արձագանքելու, բողոքի այդ դրսևորման պատճառների պարզման, նրանց իրավունքներին վերաբերող բարձրացված հիմնավոր խնդիրները քննարկման առարկա դարձնելու նպատակով: Նաև այս շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցի շրջանակներում դատախազի և քրեակատարողական հիմնարկի պետի կողմից իրականացվել է նշված ՔԿՀ-ում պահվող, հացադուլ հայտարարած անձանց անհատական ընդունելություն: Դատախազի կողմից նրանք սահմանված կարգով ենթարկվել են հարցման: Արդյունքում հացադուլի մեջ գտնվող երկու կալանավորված անձինք՝ Վ. Խ-ն և Ա. Հ-ն, դիմումներ են ներկայացրել հացադուլը դադարեցնելու վերաբերյալ»:

| | |
1242 | 0
Facebook
COMMENT.am