Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Այս հարցերի քննարկումները չկարողացանք հասցնել ավարտին». Դանիել Իոաննիսյան

14:25, ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ.
«Այս հարցերի քննարկումները չկարողացանք հասցնել ավարտին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ խոշորացված համայնքներում ընտրությունները պետք է անցնեն համամասնական ընտրակարգով: Թերևս այս հարցով կոնսենսուսը համընդհանուր է: Բայց երբ այս հարցը քննարկում էինք Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովում, հասկացանք, որ այդպիսի որոշում կայացնելու հետ մեկտեղ պետք է մի շարք հարցերում կողմնորոշվենք: Այդպիսի հարցերից էին՝

1. Արդյո՞ք համայնքի ղեկավարը պետք է ուղիղ ընտրությամբ ընտրվի, թե՞ ավագանու կողմից: Եթե ուղիղ, ապա արդյո՞ք դա պետք է վերաբերի նաև Երևանին, Գյումրիին ու Վանաձորին, ու արդյո՞ք պետք է լինի հետկանչի մեխանիզմ:

2. Կոնկրետ ո՞ր համայնքների վրա և ի՞նչ անցումային կարգավորումներով պետք է տարածվի ընտրակարգը: Միավորվա՞ծ, թե՞ պարզապես որոշ չափից (ասենք, 10 հազար բնակչությունից) մեծ:

3. Արդյո՞ք համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել նաև քաղաքացիական նախաձեռնությունները: Եթե այոʹ, ապա ի՞նչ սահմանափակումներով, ի՞նչ պայմաններով ու ի՞նչպես դա կարգավորել:

4. Որքա՞ն պետք է լինի անցողիկ շեմը (կամ պե՞տք է, որ լինի) և ինչպես ապահովել տեղական իշխանության կայունության ու ժողովրդավարության ոսկե միջինը:

Այս հարցերի քննարկումները մենք չկարողացանք հասցնել ավարտին, քանի որ կենտրոնացանք ԱԺ ընտրությունների վրա: Պլանավորվում էր, որ այս հարցերը կքննարկենք արդեն նոր խորհրդարանի հետ՝ դրա ընտրվելուց ամինջապես հետո»:

| | |
1550 | 0
Facebook
COMMENT.am