Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի հարցով որոշում կայացնելու

11:30, ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ.
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի հարցով որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարակի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Նշենք, որ այսօրվա նիստին ինքնաբացարկի միջնորդությանը միացավ նաև Յուրի Խաչատուրովի պաշտպանը։

Որոշումը կհրապարակվի ժամը 15:15-ին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

4761 | 0
Facebook