Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում կարող են օրենքով արգելել տանը պահել կոկորդիլոսներ, շնաձկներ, գայլեր

20:15, ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ.
Ռուսաստանում կարող են օրենքով արգելել տանը պահել կոկորդիլոսներ, շնաձկներ, գայլեր

ՌԴ կառավարությունը երկու անգամ ավելացրել է վայրի կենդանիների ցանկը, որոնց նախատեսվում է արգելել պահել տնային պայմաններում։

Ցուցակում են ներառվել գայլերը, աղվեսները, ցլերը, կոկորդիլոսները, շնաձկները, տարբեր տեսակի կապիկները, ինչպես նաև՝ կորալյան պոլիպները։

Նշենք, որ 2018-ի վերջին օրենք էր ընդունվել «Կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մասին»։

Այժմ Կառավարությունում պատրաստում են նախագիծ, որոնք պարզաբանումներ կմտցնեն վերոնշյալ օրենքում, մասնավորապես՝ վայրի կենդանիների ցուցակում, որոնց արգելվում է պահել տնային պայմաններում։

Սկզբնական շրջանում նախատեսվում էր ցուցակում ներառել արջերին, ջայլամներին, ընձուղտներին, ընձառյուծներին և այլ վայրի կենդանիների։

Ինչպես պարզաբանել է Պետդումայի շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Բուրմատովը՝ այդ կերպ ցուցակում հայտնված վայրի կենդանիների թիվն ավելացել է մոտ երկու անգամ։

Կենդանիներին այդ ցուցակներում ներառելն արվել է՝ հաշվի առնելով այն, որ կենդանիները կարող են վնաս պատճառել տիրոջը և նման պայմաններում պահվելը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա հենց կենդանիների վրա։

5738 | 0
Facebook