Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՊՏՀ դասախոսները դատի են տվել ռեկտորի ԺՊ-ին. «Հրապարակ»

09:25, ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ.
ՀՊՏՀ դասախոսները դատի են տվել ռեկտորի ԺՊ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի տնտեսագիտական համալսարանի դասախոսները, որոնք բաց նամակ էին հղել վարչապետին՝ բողոքելով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նոր կանոնակարգի դեմ, որը հակասում է բուհի կանոնադրությանը և այլ օրենքների, դիմել են դատարան։

Նամակը ստորագրած 26 անձից 16-ը ստորագրել է հայցադիմումը։ Դիմել են նաև ՄԻՊ-ին։ Սակայն ռեկտորի ԺՊ-ն, գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ է սկսել։

Դատարան դիմած դասախոսները հույս ունեն, որ դատարանը նախեւառաջ կկասեցնի այդ քննական գործընթացը, ապա չեղյալ կհամարի կանոնակարգը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4154 | 0
Facebook