Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Երևանում

00:00, ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ.
Մահվան ելքով վրաերթ Երևանում

Հունիսի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում 29-ամյա Պետրոս Կոշկարյանն իր վարած Ford Transit մասկնիշի 23 OO 813 համարանիշի ավտոմեքենայով Վաղարշյան փողոցից դեպի Հովսեփ Էմին փողոցի խաչմերուկ տանող հատվածում՝ Դավիթաշենի կամուրջ չհասած, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության թիվ 14 բրիգադը տեղում բուժօգնություն է ցուցաբերել նրան:

Մահվան ելքով վրաերթ Երևանում
Մահվան ելքով վրաերթ Երևանում
8820 | 0
Facebook