Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Փաշինյանը՝ այսպես կոչված՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի՝ բանակցային սեղանին նստելու մասին

22:50, հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ.
Փաշինյանը՝ այսպես կոչված՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի՝ բանակցային սեղանին նստելու մասին

«Շանթ» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի պահանջին՝ բանակցային սեղան բերելու այսպես կոչված՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը: «Ես, ի սկզբանե, ասել եմ, որ կարող եմ բանակցել Հայաստանի, բայց ոչ Արցախի Հանրապետության անունից, որովհետև արցախցիներն ինձ չեն ընտրել: Ինչպես Ադրբեջանում են սիրում ասել՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները բոլորն առանց բացառության, Ադրբեջանի քաղաքացիներ են, նրանք մասնակցում են Ադրբեջանի ընտրություններին և դրանով արդեն իսկ ընտրել են Ադրբեջանի նախագահին՝ որպես իրենց ներկայացուցիչ բանակցային պրոցեսում:

Հիմա գանք հակառակ կողմից: Եթե ադրբեջանական կողմից գալիս, ներկայանում է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը, ծագում է պատվիրակության լեգիտիմության խնդիր, որը վկայում է, որ Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց ներկայացնելու իրավունք Ադրբեջանի նախագահը չունի: Իսկ գուցե Բաքվի, Կիրովաբադի ադրբեջանցիների՞ն էլ, ազգային փոքրամասնությունների՞ն էլ Ադրբեջանի նախագահն իրավունք չունի ներկայացնելու:

Մեր պարագայում նման հարցեր առաջ չեն գալիս, կա Հայաստանի Հանրապետության պատվիրակություն և պետք է լինի Արցախի Հանրապետության պատվիրակություն»,- ասաց Փաշինյանը:

5529 | 0
Facebook