Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանի փաստաբանի՝ 650.000 դրամի պահանջը ողջամիտ չէ»․ Հայկ Ալումյան

16:30, հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ.
«Նիկոլ Փաշինյանի փաստաբանի՝ 650.000 դրամի պահանջը ողջամիտ չէ»․ Հայկ Ալումյան

«Ես ուղղակի պատասխանող կողմի ներկայացրած դատական ծախսերը համարեցի ոչ ողջամիտ՝ նկատի ունենալով, որ այս դատավարությունը փաստացի տեղի չի ունեցել: Եթե այս դատավարությունը տեղի ունենար և տևեր բավական երկար ժամանակ, ապա ես էլ իմ հերթին դատական ծախսեր կներկայացնեի և դա կլիներ ողջամիտ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Քոչարյանից փաստաբանական ծախսերի համար 650.000 դրամ պահանջելու Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի պնդմանը։

Ալումյանը նշեց, որ եթե դատավարությունը տևեր երկար ժամանակ, ապա ինքն էլ իր հերթին դատական ծախսեր կներկայացներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրվա կայացած նիստին Հայկ Ալումյանն ամբողջությամբ հրաժարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցից։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը 17.09.2018թ. հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:

| | |
2550 | 2
Facebook