Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Երևանում նոր ակումբ է հիմնադրվել՝ «Վեստ Արմենիա»

15:30, հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ.
Երևանում նոր ակումբ է հիմնադրվել՝ «Վեստ Արմենիա»

Երևանում նոր ֆուտբոլային ակումբ է հիմնադրվել՝ «Վեստ Արմենիա»։ Նոր մրցաշրջանում թիմը հանդես է գալու Առաջին խմբի առաջնությունում: Թիմի նպատակն է խթանել հայկական ֆուտբոլի զարգացումը։ Մարզումներն ու տնային հանդիպումներն անցկացնելու է նախկին «Միկա» մարզադաշտում:

«Վեստ Արմենիա» ՖԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է փորձառու մասնագետ Արմեն Շահգելդյանը:

Նշենք նաև, որ «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը հրավիրում է 17 և բարձր տարիքի բոլոր ֆուտբոլիստներին՝ մասնակցելու հունիսի 20-ին նախկին «Միկա» մարզադաշտում անցկացվելիք դիտումներին։

| | |
1477 | 0
Facebook