Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, ես չեմ կարող դրանք չունենալ»․ ՍԴ դատավորի թեկնածու

13:25, հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ.
«Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, ես չեմ կարող դրանք չունենալ»․ ՍԴ դատավորի թեկնածու

ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր քաղաքական հայացքներին՝ պատասխանելով դիտարկմանը, թե Սահմանադրական դատարանն ապաքաղաքական մարմին է։

«Հայաստանում չկա մարդ, որ չունենա քաղաքական հայացքներ։ Քաղաքական հայացք չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ՝ դատավորի դեպքում։ Այլ խնդիր է, թե որքանով են այդ քաղաքական հայացքները ազդում արդարադատության իրականացման վրա։ Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, ես չեմ կարող դրանք չունենալ, դրանց մի մասը ես նաև բարձրաձայնել եմ։ ՍԴ-ն ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ Սահմանադրական դատարանն ապաքաղաքական մարմին է, կներեք, այս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է»,- ընդգծեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում էլ ինքը հստակ կարտահայտվի․ ցանկացած որոշում լինելու է իր որոշումը և ինքը երբեք չի արդարանալու, որ ճնշման տակ է եղել․ «Որ պահին ես ճնշման տակ լինեմ, ես այլևս դատավոր չեմ լինի, եթե ես ընտրվեմ դատավոր։ Այսինքն՝ դատավորները արդարանալու ոչինչ չունեն»,- ընդգծեց նա։

| | |
1749 | 0
Facebook