Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Հունիսի 28-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի

12:35, հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ.
Հունիսի 28-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի

Կառավարության առաջարկով հունիսի 28-ին, ժամը 11:00-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կհրավիրվի:

Օրակարգում են՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Պետական նպաստների մասին» օրենքում լրա-ցումներ և փոփոխություններ կատարելու, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, «Տարածքային կառավարման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության, Հայաստանի Հանրապետության քրեակատարողղական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու, «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» նախագծերը:

| | |
1043 | 0
Facebook