Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Գործադիրը սահմանեց խնամատար ընտանիքին տրվող դրամական միջոցների կարգն ու չափը

11:40, հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ.
Գործադիրը սահմանեց խնամատար ընտանիքին տրվող դրամական միջոցների կարգն ու չափը

Կառավարությունը քննարկում «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն ասաց, որ 2008-ի որոշման մեջ բացակայում է խնամատար ծնողների վերապատրաստման ու ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողությամբ մեխանիզմները, իսկ նախագծում դա առաջարկվում է: «Սահմանված չեն նաև խնամատար ընտանիքին դրամական միջոցների կարգն ու չափը, իսկ մենք սահմանում ենք. ընդհանուր խնամատար ընտանիքում ու մասնագիտական խնամատար ընտանիքում խնամքի ու դաստիարակության համար մեկ երեխայի կտրվածքով օրական 2000 դրամ՝ գումարած ընդհանուր խնամատար ընտանիքում 2500 դրամ՝ խնամատար ծնողներից մեկի աշխատավարձ, մասնագիտականի դեպքում՝ 3200 դրամ»,- ասաց Գասպարյանը: Վերջինը խոսեց նաև վերահսկողության մեխանիզմների մասին:

| | |
1006 | 0
Facebook