Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

03:30, հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ.
Հայտնի են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

Ամերիկյան հեղինակավոր «Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը: Առաջին հորիզոնականում է Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին՝127 մլն դոլար եկամտով: Նրա հավերժ մրցակից Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2-րդն է՝ 109 մլն դոլար եկամտով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», ֆուտբոլ)՝ 127 մլն դոլար

2. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս», ֆուտբոլ)՝ 109 մլն դոլար

3. Նեյմար (ՊՍԺ, ֆուտբոլ)՝ 105 մլն դոլար

4. Սաուլ Ալվարես (բռնցքամարտ)՝ 94 մլն դոլար

5. Ռոջեր Ֆեդերեր (թենիս)՝ 93,4 մլն դոլար

6. Ռասել Ուիլսոն («Սիեթլ», ամերիկյան ֆուտբոլ)՝ 89,5 մլն դոլար

7. Աարոն Ռոջերս («Գրին Բեյ», ամերիկյան ֆուտբոլ)՝ 89,3 մլն դոլար

8. Լեբրոն Ջեյմս («Լեյքերս», բասկետբոլ)՝ 89 մլն դոլար

9. Ստեֆեն Քարի («Գոլդեն Սթեյթ», բասկետբոլ)՝ 79,8 մլն դոլար

10. Քևին Դյուրանտ («Գոլդեն Սթեյթ», բասկետբոլ)՝ 65,4 մլն դոլար

7659 | 0
Facebook