Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

Միջազգային

Կիլիկիայում բոցավառվեց Համահայկական խաղերի ջահը

14:25, չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ.
Կիլիկիայում բոցավառվեց Համահայկական խաղերի ջահը

Համահայկական խաղերի պատվիրակությունը հատուկ առաքելությամբ ժամանեց Կիլիկիա: Համահայկական խաղերի ջահը պետք է վառվեր հենց Մուսա լեռան վրա` հաղթական լեռան ուժը հերոսական Արցախին փոխանցելու համար: Այս տրամաբանությունն է ընկած Համահայկական 7-րդ խաղերն Արցախում անցկացնելու գաղափարի մեջ:

Մուսա լեռան ստորոտում՝ Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հագևոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի ձեռամբ նախ պատարագ մատուցվեց` Համահայկական խաղերի հաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա եկեղեցու վառվող մոմերից Համահայկական խաղերի ջահը վառելու պատիվը վերապահվեց խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանին:

ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շառոյանի կարծիքով՝ այս արարողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հավաքական միտքն ուղղված է լինելու հայրենիքի միասնության միջոցով պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:

Վառված կրակը Մուսա լեռան գագաթ հասցնելու յուրատեսակ հաղթարշավի բոլոր այլ մանրամասները կցուցադրվեն Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ:

| | |
928 | 0
Facebook