Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

16:30, չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ.
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը մեկնարկել է:

Գործով Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն է փաստաբան Գևորգ Գյոզալյանը, Ռոբերտ Քոչարյանինը` Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Գործը նախագահում է դատավոր Լիլիթ Սարգսյանը:

Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

7228 | 0
Facebook