Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ». ՀՀ ԱԳՆ

11:35, չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ.
«Մենք ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ». ՀՀ ԱԳՆ

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը հունիսի 11-ին գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։

ՀՀ ԱԳ նախարարությունն արձագանքել է բանաձևի ընդունմանը. «Մենք ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ` Ռեջեփ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ: Այս որոշմամբ Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամները ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը` մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ»,- գրված է հայտարարությունում:

5111 | 0
Facebook