Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Եթե զգուշացնելուց, խնդրելուց հետո էլ մարդիկ չեն ենթարկվում պարզ, օրինական պահանջին, նրանց պետք է պատժել»․ նախարար

11:15, չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ.
«Եթե զգուշացնելուց, խնդրելուց հետո էլ մարդիկ չեն ենթարկվում պարզ, օրինական պահանջին, նրանց պետք է պատժել»․ նախարար

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ օրերս երթուղայինում տեղի ունեցած վիճաբանությանը։

«Մեր խնդիրն է մշակութային փոփոխությունները, որովհետև միայն պարտադրանքով, տուգանելով հարց չի լուծվի։ Կուզենայի, որ ամբողջ բնակչությունը լիներ պահանջատեր իր իրավունքներին և առնվազն չխոչընդոտեր նման մարդկանց, ովքեր բարձրաձայնում են դրա մասին։ Այսինքն՝ եթե նույնիսկ դու ինքդ չես դիմում վարորդին, չպետք է խոչընդոտես օրինական իրավական իր առողջությունը պահպանող պահանջ ներկայացնող մարդուն»,- «Ազատության» եթերում ասաց նա։

Նախարարը նշեց, որ իրենց հնչեցրած կոչերին ունկնդիր չլինելով՝ մարդկային կյանքեր ենք կորցնում․ «Չգիտեմ՝ ինչքանով է մեր խոսքը տեղ հասնում, բայց դա իրական է, մենք կորցնում ենք իրական կյանքեր։ Օրինակ՝ թոքի քաղցկեղից մենք կորցնում ենք տարեկան 1500 կյանք, մահացությունների 50 տոկոսը սրտանոթային հիվանդություններից է, որի հիմնական ռիսկի գործոնը սիգարետն է և այլն։ Մենք մեր քմահաճույքի համար չենք պայքարում այդ վատ սովորույթի դեմ։ Հենց այդ վարորդի կյանքն ենք մենք ուզում փրկել»,- նշեց Թորոսյանը։

Նախարարն ասաց, որ այդ միջադեպը վհատեցրել է իրեն․ «Մեր խնդիրը պատժելը չէ, բայց եթե զգուշացնելուց, խնդրելուց հետո էլ մարդիկ չեն ենթարկվում պարզ, օրինական պահանջին, ապա նրանց պետք է պատժել»:

| | |
4574 | 0
Facebook