Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը Վահե Գրիգորյանի թեկնածության մասին

09:30, չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ.
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը Վահե Գրիգորյանի թեկնածության մասին

«Հրապարակ»-ը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված, իշխանությունների «սրտի թեկնածու» Վահե Գրիգորյանի ընտրությունն ԱԺ-ում կարող է հետաքրքիր ընթացք ունենալ։

Պատճառն այն չէ, որ ընդդիմադիր խմբակցությունները հակված են դեմ քվեարկել թեկնածուին, օրինակ՝ ԲՀԿ-ում քննարկում են գործընթացը շրջել իշխանության դեմ և իրենց ելույթներում հիշեցնել Վահե Գրիգորյանի պնդումը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, և դրանից հետևություն անել, որ, ուրեմն, ՍԴ դատավորի ընտրության գործընթացն էլ լեգիտիմ չէ։

Իսկ ԼՀԿ-ն խոսելու է պետական ինստիտուտի հեղինակազրկման և այն մասին, որ ՔՊ-ն որոշել է ՍԴ-ում, ի դեմս Գրիգորյանի, համախոհ ունենալ։ Սակայն «Իմ քայլի» 88 հոգանոց խմբակցությունում էլ Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքը միատարր չէ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2558 | 0
Facebook