Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային

«Դժվար խաղ ստացվեց»․ Գևորգ Ղազարյան

04:40, չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ.
«Դժվար խաղ ստացվեց»․ Գևորգ Ղազարյան

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան - Հայաստան (2։3) հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը մեկնաբանեց մեր թիմի խաղը։

«Ուրախ խաղ էր։ Բոլորիս շնորհավորում եմ հաղթանակի համար։ Շատ հաջող հանդիպում ստացվեց մեզ համար։ Մեր երկրպագուները շատ մեծ աջակցություն ցուցաբերեցին։ Դժվար խաղ ստացվեց։ Հունաստանում որոշ չափով ինձ ճանաչում են։ Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ, բայց կարևորն այն է, որ թիմը հաջողության հասավ։ Ֆուտբոլիստն իրեն վստահ է զգում և հավատում հաղթանակին, երբ լավ մարզավիճակում է լինում։ Հավատը միայն ասելով չի կարող լինել։ Հանդերձարանում բոլորս շատ ուրախ էինք, որովհետև կարևոր և արժանի հաղթանակ տարանք։ Հանդերձարանից ուշ դուրս եկանք, որովհետև տոնում էինք հաղթանակը»։

| | |
2769 | 0
Facebook
COMMENT.am