Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային

«Փառք տղաներին, որ կարողացան դիմակայել ճնշմանը ու հաղթել»․ Արմեն Գյուլբուդաղյանց

02:50, չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ.
«Փառք տղաներին, որ կարողացան դիմակայել ճնշմանը ու հաղթել»․ Արմեն Գյուլբուդաղյանց

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան - Հայաստան (2։3) հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ամփոփեց մեր թիմի խաղը․ «Չգիտեի, որ Հայաստանի հավաքականը երբեք գոլ չէր խփել Հունաստանին։ Մենք թիմում ունենք Հենրիխ Մխիթարյան, ով դժվար խաղերում կարողացել է մեծ հաջողությունների հասնել։ Սպասում էինք, որ հենց ինքն է առաջնորդելու և մնացածին տանելու իր հետևից։ Դժվար խաղ էր, շատ դժվար հաղթանակ: Տղաները շատ մեծ, քրտնաջան աշխատանք կատարեցին, շատ էներգիա ծախսեցին։ Կարգապահ գործեցին, բայց մի քանի դրվագներում կորցրին կենտրոնացվածությունը:

Շատ դժվարին հաղթանակ տոնեցինք։ Եղան պահեր, երբ զգոնությունը մի փոքր թուլացավ: Առաջին գոլի ժամանակ էլ այդպես եղավ, սակայն եղան նաև մի շարք պահեր, որոնցում տղաները, իրոք, նվիրված ու կազմակերպված աշխատանք կատարեցին, չեզոքացրեցին մրցակցի վտանգավոր գրոհները։ Փառք Աստծո, փառք տղաներին, որ կարողացան դիմակայել ճնշմանը ու հաղթել։ Ամենակարևորը ցանկությունն ու տրամադրվածությունն են: Տղաները մեծ ցանկությամբ ու տրամադրվածությամբ դուրս եկան դաշտ: Այդ երկու գործոնների առկայության դեպքում խաղն ստացվում է։ Շնորհակալություն մեր երկրպագուներին: Երկար ճանապարհ են անցել, որպեսզի աջակցեն հավաքականին: Տղաներն այդ աջակցությունը զգում են, ինչի համար շատ շնորհակալ ենք»:

| | |
2748 | 0
Facebook
COMMENT.am