Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Միջազգային

Տիգրան Բարսեղյանը երրորդ գոլը խփեց Հունաստանի հավաքականին

00:25, չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ.
Տիգրան Բարսեղյանը երրորդ գոլը խփեց Հունաստանի հավաքականին

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում ընթանում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան - Հայաստան հանդիպումը։ Հանդիպման 74-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը։ Այս պահին Հայաստանի հավաքականը հաղթում է՝ 3։1 հաշվով։

Հիշեցնենք՝ հանդիպման 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց մեր հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ Հանդիպման 32-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը՝ խփելով Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը։ Հանդիպման 54-րդ րոպեին Հունաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Զեկան։

| | |
2642 | 0
Facebook