Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

Միջազգային

Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց

00:45, չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ.
Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվեց Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան - Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց՝ 3:2 հաշվով։

Խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը՝ հանդիպման 8-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։ Հանդիպման 32-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց մեր հավաքականի առավելությունը։ Հայաստանի հավաքականն ընդմիջման գնաց հաղթելով 2 գնդակի տարբերությամբ։ Հանդիպման 54-րդ րոպեին Հունաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Զեկան։ 74-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը՝ վերականգնելով 2 գնդակի տարբերությունը։ 87-րդ րոպեին, սակայն, Հունաստանի հավաքականը կրճատեց հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Ֆորտունիսը։ Թեև Հայաստանի հավաքականի փորձերին, կրկին վերականգնել երկու գնդակի տարբերությունը չհաջողվեց և հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 3։2 հաշվով։

Այս հաղթանակից հետո Հայաստանը հավաքականը վաստակեց 6 միավոր և J խմբի մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ հորիզոնական:

| | |
14813 | 2
Facebook