Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը

20:45, երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ.
Մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը

Այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի կազմակերպած հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 17-րդ մարզական փառատոնի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը և Ծաղկաձորի համայնքապետ Արթուր Հարությունյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և բարեմաղթանքներ հղել մասնակիցներին՝ կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը սպորտային ակտիվ կյանքի մեջ:

Հիշեցնենք, որ փառատոնին կմասնակցեն հաշմանդամություն ունեցող անձինք` հանրապետության տարբեր մարզերից, որոնք կչափեն իրենց ուժերը անվասայլակներով բասկետբոլ, սեղանի թենիս, ծանրամարտ, բազկամարտ, շախմատ և լող մարզաձևերում:

| | |
827 | 0
Facebook
COMMENT.am