Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը կենսաթոշակներ կվճարի ԵԱՏՄ անդամ երկրներից ներգաղթյալներին

12:25, երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ.
Ռուսաստանը կենսաթոշակներ կվճարի ԵԱՏՄ անդամ երկրներից ներգաղթյալներին

Ռուսաստանը կսկսի կենսաթոշակներ վճարել ԵԱՏՄ անդամ երկրներից աշխատանքային ներգաղթյալներին: Կենսաթոշակները ՌԴ-ն կվճարի նաև նրանց՝ հայրենիք վերադարձից հետո: Այդ մասին համապատասխան համաձայնագիրը պատրաստ է ստորագրության, փոխանցում է РБК-ն: Մինչ այս աշխատանքային միգրանտները փոխանցումներ էին կատարում այն երկրների Կենսաթոշակային ֆոնդերին, որտեղ աշխատում էին, սակայն մշտական բնակության վայր՝ հայրենիք վերադառնալիս կենսաթոշակ չէին ստանում: Ըստ դրա՝ կհաշվարկվի նաև այդ տարիների աշխատանքային ստաժը:

Ենթադրվում է, որ համաձայնագիրը ԵԱՏՄ անդամ երկրները կստորագրեն և կվավերացնեն մինչև տարեվերջ:

Այժմ այս ոլորտում գործում է քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին 1992թ. համաձայնագիրը, ըստ որի՝ կենսաթոշակ նշանակում ու վճարում են այն երկրները, որոնք աշխատաքային ներգաղթյալների մշտական բնակության վայրն են համարվում: Իրավասուների մեկնաբանմամբ՝ դա հնարավորություն չի տալիս ապահովելու կենսաթոշակի ստացման իրավունքի իրացումը ողջ ծավալով: Փաստաթուղթը հնարավորություն կտա, որ ՌԴ-ն, մշտական բնակության վայր վերադառնալու դեպքում անգամ, նախկին միգրանտների կենսաթոշակն «արտահանի» ԵԱՏՄ անդամ այն երկիր, որի բնակիչն է քաղաքացին: Ըստ նախնական հաշվարկների՝ ՌԴ բյուջեի վրա բեռը կլինի մոտ 166 մլն ռուբլի:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներն են ՌԴ-ն, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

6971 | 0
Facebook