Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնաբերված իրերի վրա Գոլունովի մատնահետքերը բացակայել են

11:35, երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ.
Հայտնաբերված իրերի վրա Գոլունովի մատնահետքերը բացակայել են

«Մեդուզա» պարբերականի լրագրող Իվան Գոլունովի բնակարանից վերցված իրերից և ոչ մեկի վրա վերջինի մատնահետքերը չեն հայտնաբերվել, այս մասին МБХ медиа-ին տեղեկացրել է Գոլունովի փաստաբան Սերգեյ Բադամշինը։ Նա հայտնել է նաև, որ Գլխավոր դատախազությունը քննչականից ստացել է թղթակցի հանդեպ հարուցված գործը։

Ավելի վաղ ՆԳՆ Մոսկվայի վարչությունն «Ինտերֆաքս»-ին հայտնել էր, որ Գոլունովի մոտ հայտնաբերված թմրամիջոցներով փաթեթներում մի քանի անձանց ԴՆԹ-ներ կան։ Փաթեթների փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան օրվա երկրորդ կեսին։ Նախօրեին հայտնի էր դարձել նաև, որ թմրա և հոգեմետ միջոցներ չեն եղել նաև լրագրողի ափերին։ Փորձաքննելու պահանջը ներկայացրել էր ինքը՝ լրագրողը՝ իր անմեղությունն ապացուցելու նպատակով։ Գոլունովը շարունակում է պնդել, որ իր հանդեպ հարուցված գործը շինծու է և կապված է իր հետաքննական հրապարակումների հետ, որոնք վերաբերել են հուղարկավորությունների բիզնեսին։

4922 | 0
Facebook