Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանի հրահանգները սկսել են հունից հանել իրավապահներին. «Իրատես»

09:30, երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ.
Փաշինյանի հրահանգները սկսել են հունից հանել իրավապահներին. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրահանգները սկսել են հունից հանել իրավապահներին։ Հատկապես ԱԱԾ աշխատակիցները խիստ զայրացած են, որ ցանկացած առիթով Փաշինյանն իրենց է հրահանգում այս կամ այն երևույթի դեմ պայքարել, հաշվի չառնելով` դա իրենց գործառու՞յթն է, թե՞ ոչ։ «Լրիվ «օբեխեես» են մեզ դարձրել»,- դժգոհել են անվտանգության աշխատակիցները, հավելելով, որ իրենցից ոչինչ կախված չէ, ինչ հրահանգում են, պարտավոր են անել։

Հիմա էլ սևազգեստ խմբերի դեմ պիտի պայքարեն` բոլոր գործերը մի կողմ թողած»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4514 | 0
Facebook