Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բժշկական համալսարանի ստուգումներում ՊՎԾ-ն թիրախավորել էր Արմեն Աշոտյանին. «Հրապարակ»

09:25, երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ.
Բժշկական համալսարանի ստուգումներում ՊՎԾ-ն թիրախավորել էր Արմեն Աշոտյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»ը գրում է. «Երեկ Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն տարածեց՝ ամփոփելով 6 ամիս տևած «ուսումնասիրությունները» Պետական բժշկական համալսարանում։

ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել շինարարության մեջ և 222 մլն դրամով գույքի ձեռքբերման գործընթացում՝ «առանց գնման որեւէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով», իսկ «վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց» էլ լրացուցիչ աշխատավարձ է տրվել։ Արդյունքներն ուղարկվել են դատախազություն։

Պարզվեց՝ խախտումները վերաբերում են 2016-ին, երբ ռեկտորը եղել է կաթողիկոսի բժիշկը՝ Միքայել Նարիմանյանը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Արմեն Աշոտյանը, որն էլ այս ուսումնասիրությունների թիրախն էր»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5093 | 0
Facebook